18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

17 փետ 2017 12:04

Արարատում որդին դանակի հարվածով սպանել է հորը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 71-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ձերբակալվել է տուժողի որդին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2017թ. փետրվարի 16-ին` ժամը 17:50-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ իրենց հարևանի տղան դանակով հարվածել է հորը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում` տան խոհանոցում, հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 71 տարեկան տղամարդու դին` մեջքի վրա ընկած:
Զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ. մասնավորապես` որովայնի առաջային պատին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին հայտնաբերվել են հապատասխանաբար 4 և 3 հատ կտրած-ծակած վնասվածքներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ խոհանոցային դանակ` արնանման հետքերով: Արարատի մարզային քննչական վարչության Արարատ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի որդին` ծնված 1971թ.: Վերջինս համատեղ ապրել է հոր հետ, չի աշխատում, տառապում է «Շիզոֆրենիա» հիվանդությամբ: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցներ՝ սպանության պատճառները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր