20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

15 հուն 2016 09:00

«Հրապարակ». ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը

«Փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը, գուցե չդառնա կուսակցական, սակայն հոգով-սրտով կլինի ՀՀԿ–ական: Արթիկցի Պետոյանը, որոշ տեղեկություններով, իշխանությունից «դաբրո» է ստացել՝ Արթիկի 2017-ի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու։ Պատգամավորը մեր լրագրողին ասել է, թե դեռ նման որոշում չի կայացրել, սակայն չի էլ բացառել։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը որոշել է առանց քաղաքական տանիքի մնացածներին չնեղացնել, ամեն մեկին «գործի դնել»։ Նախկին ՕՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին էլ, որը Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ, խոստացել է նրա մարդկանց քաղաքի ավագանու ցուցակում ընդգրկել, իսկ իրեն՝ Գրիգորյանին, նորից խորհրդարան տանել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր