17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

17 փետ 2017 13:30

1 ամսում 160 հազար ԱՄՆ դոլար եկամուտ. Արարատի մարզպետի միլիոնները

ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել մարզպետի պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ ունեցած եկամուտների եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը:
Արամայիս Գրիգորյանն ունի մեկ առանձնատուն, բազմաբնակարան շենքում երկու բնակարան, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական տարածք, մեկ հողամաս եւ բազմամյա տնկի: Մարզպետին ունի նաեւ թվով չորս շարժական գույք` Lexus LS 600,  VAZ 2121,  Mitsubishi Pajero io եւ ZIL բեռնատար ավտոմեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ փետրվարի 2-ին, նա ունեցել է 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի եւ 961 միլիոն ՀՀ դրամ: 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 2-ն Արամայիս Գրիգորյանը որպես աշխատավարձ ստացել է 734 հազար դրամ եկամուտ, շահաբաժնից ստացել է 5.2 եւ 24 միլիոն դրամ, իսկ այլ եկամուտները, որոնց տեսակը հայտարարագրում նշված չէ, կազմել են 46.1 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, 1 ամսում Գրիգորյանը ստացել է մոտ  160 հազար դոլար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր