17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

15 հուն 2016 09:15

«Հայկական ժամանակ». Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակվել

«Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակվել: Հիշեցնենք նշված համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվեցին Մարտակերտի ճանապարհին հակառակորդի անօդաչու թոչող սարքի միջոցով ավտոբուսի ռմբակոծության հետևանքով։ 43 և 60– ամյա գյուղապետերը Սիսիանի ջոկատի կազմում Արցախ էին մեկնում ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին սատարելու համար։
Վաղվանից մինչև հունիսի 19-ը թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամանակահատվածն Է։ Թեկնածուները ակտիվության ցուցաբերում են հատկապես Ախլաթյանում։ Մեր տեղեկություններով, այս գյուղում առաջադրվելու մտադրություն ունեն 3 անձինք։
Դարբասում ևս արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում։ Մասնավորապես, ըստ գյուղում տարածված տեղեկությունների առաջադրվելու մտադրություն ունի 1997-2012 թվականներին համայնքը ղեկավարած Ռոբերտ Խաչատրյանը։ Վերջինս ՀՀԿ-ական Է: Խոսվում է նաև, որ իր թեկնածությունն առաջադրելու է ավագանու անդամ Սաշա Ստեփանյանը։ Վերջինս հարում Է ԲՀԿ-ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր