20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

15 հուն 2016 09:20

«Ժողովուրդ». Զինվորական մասնագետները Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարության հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ զինվորական մասնագետները ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում։ Ինչպես հայտնի է՝ վերջինս Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի և Արցախի իշխանություններին քննադատել էր և նրանց մեղադրել էր հայկական զինված ուժերի զարգացումը ճիշտ չկազմակերպելու մեջ։ Բաբայանի կարծիքով հայկական զինուժը անհրաժեշտ պաշտպանական համակարգերով ապահովված չէ, և հայկական երկու երկրների իշխանություններն առաջին հերթին հենց պաշտպանական համակարգերը զարգացնելու մասին պետք է մտածեն։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստվում է Սամվել Բաբայանին ապացուցել, որ հայկական զինուժի պաշտպանական համակարգի վիճակի և հնարավորությունների մասին նա, մեղմ ասած, իրազեկված չէ, և իր պատկերացումները հիմնված են իր պաշտոնավարման տարիների՝ 1995-1999 թվականների տվյալների վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր