13:22 - Ծննդատանը երեխան մահացած է ծնվել. հարազատները բողոքում են         13:02 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է      12:40 - Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը    

18 փետ 2017 10:20

«Ժողովուրդ». Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին

«ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում։ Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց՝ երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին։ «Երբևէ, ամենևին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,– ասել է Ամիրյանը։ Նախարարը նաև հայտարարել է, թե ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլև շատ շատերի վստահությունն է վայելում։ Թե ինչու, նա չի մեկնաբանել։ Նկատենք, որ այսօր քիչ չեն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք ամենևին էլ ՀՀԿ-ի հետ չեն և ընդգրկված են այլ կուսակցությունների ցուցակներում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր