17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

15 հուն 2016 09:25

«Առավոտ». Սյուրռեալիստական պատկեր Աշտարակում

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Այս սյուրռեալիստական պատկերը հիշեցնում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» այն դրվագը, երբ Արտաշես Ա արքայի մահից հետո նրա որդի Արտավազդը նախանձելով հոր փառքին՝ դժգոհել էր. «երբ դու գնացիր,/ Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,/ ես այս ավերակների վրա/ Ո՞ւմ թագավորեմ»։ Լուսանկարում պատկերված ավերակներին, որ վերաբերում են ոչ թե մ.թ.ա. 2-րդ դարին, այլ մեր օրերին, հանդիպել ենք Աշտարակ քաղաքի կենտրոնում։ Բարեբախտաբար, քաջքերը չկային, ինչպես ավանդապատման մեջ, որ զարմացած անցորդներին Արտավազդի ճակատագրին արժանացնեին ու արգելափակեին Մասիսի քարանձավում, դրա համար էլ շատերը լուսանկարվում էին լքված տան առաջ «բազմած» կահույքին նստած՝ գուցե երազելով նկարահանվել որևէ պատմական ֆիլմում կամ գոնե տեսահոլովակում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր