18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

15 հուն 2016 09:45

«Հայկական ժամանակ». Գյուղապետը չի հասկանում, «Дурак» լակոտ ա. մարզպետը համայնքապետի մասին

«ՀՀ Աժ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կառավարության նիստերի մեծ դահլիճում երեկ արտագնա նիստ էր հրավիրել։ Նախօրերն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է հայտնվել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում Է խոշորացնել համայնքները:
Արտագնա նիստին ներկա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել Է որ իր ղեկավարած մարզում արդեն իսկ որոշ համայնքներ խոշորացվել են և դրանում դրական միտում է տեսնում։ Այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում ձեր մարզի այն համայնքների ղեկավարները, որոնց ղեկավարած գյուղերը պետք է խոշորացվեն մեր թղթակցի հարցին մարզպետը պատասխանել Է. «Ինձ թվում է նորամուծություն է և դրա համար դժգոհում են։ Արի գնանք Դիլիջան, հենց այնպես չեմ ասում, մենք ծանոթ չենք, իմ խոսքն էլ խոսք Է. Եկեք գնանք Դիլիջան տեսնենք ինչից են դժգոհում։ Այնպես չի, որ 6 ամսում, մի տարում խոշորացրեցին և վերջ, զարգացում եղավ։ Այդ գործընթացը գնում Է, կարևորն այն է, որ դրական է»։ Եթե դժգոհող գյուղապետերը բողոքի ալիք բարձրացնեն... Մեկն էլ հենց նոր խոսեց մեր թղթակցի նկատառմանը Հովիկ Աբովյանն արձագանքել է. «Գյուղապետ Է, հիմա խոսում Է, ես ինչ անեմ։ Այս գյուղապետ չի կարողանում իր աշխատողի աշխատավարձը տա, չի հասկանում, «Дурак» լակոտ ա։ Պաշտպանության նախարարությունն ամեն տարի իրենց ամբողջ գյուղի հոսանքի փողը տվել է, ամբողջ գյուղի փողը վճարել է Օհանյան Սեյրանը։ Տվել է տարբեր ձևի տեխնիկա «Ուրալ» և այլն։ Ամեն գյուղացու երեք հատ ոչխար բաժանեցին, մի ամիս հետո սաղ ծախեցին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր