17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

20 փետ 2017 16:16

Բնակարանների գները՝ Երևանում.«Ամենաթանկ ու ամենաէժան» վարչական շրջանները

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների արժեքով ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են. 1քմ-ի միջին արժեքը կազմել է 428 հազար 250 դրամ։  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների շուկայական միջին գինը 1 քմ-ի համար կազմել է 357 հազար 450 դրամ: Իսկ Քանաքեռ-Զեյթունում բնակարանի 1 քմ-ի միջին գինը եղել է 283 հազար 350 դրամ: Դավթաշենում այն արժեցել է 277 հազար 300 դրամ: Ամենաէժանը Նուբարաշեն համայնքի բնակարաններն են՝ 1 քմ-ի միջին գինը՝ 157700 դրամ։ 1 տարվա ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները թանկացել են։ Ամենից շատ՝ 1 քմ-ը 1000 դրամով, թանկացել են Դավթաշեն վարչական շրջանի բնակարանները։ Կենտրոն վարչական շրջանը այս առումով վերջին տեղում է. բնակարանների 1 քմ-ի միջին գինը 2016 թվականի ընթացքում այստեղ թանկացել է ընդամենը 250 դրամով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր