12:54 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է         12:40 - Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը      12:20 - Opel-ը մի քանի պտույտ գլորվել է. 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած. կա 2 վիրավոր    

20 փետ 2017 18:50

Պարզվել է գիշերային ակումբում 4 անձի դանակահարություն շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2017թ. փետրվարի 20-ին՝ ժամր 05:30-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը իրենց մոտ բուժօգնության են դիմել քաղաքացիներ Կ. Հովհաննիսյանը՝ որովայնի կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, Ա. Սարգսյանը՝ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և Վ.Աբգարյանը՝ ձախ բազկի կտրած վերք, որովայնի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Նույն օրը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ից ևս ահազանգ է ստացվել, որ դեմքի, կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  Ա.Պարսամյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ 4 անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և անմիջապես ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել մասնակիցների ինքնության վերաբերյալ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր