19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

20 փետ 2017 20:48

Իմ եղբայրը դեմ չի եղել , որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը.Վաչիկ Բալասանյան

Իմ եղբայրը դեմ չի եղել , որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը, դա իմ սահմանադրական իրավունքն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի եղբայր Վաչիկ Բալասանյանը, ով ինքնաառաջադրվել է լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում: Նշենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական հանրաքվեին զուգահեռ անցկացվում են նաև լրացուցիչ խորհրդարանական ընտրություններ: N5՝ Ասկերանի, ընտրական տարածքի լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների կարիքն զգացվել է այն բանից հետո, երբ Ասկերանից պատգամավոր ընտրված արցախյան պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանը 2016 թ. նոյեմբերի 3-ին նշանակվել է ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Ընտրատարածքում առաջադրված է երկու թեկնածու` Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս Վիլեն Սաֆարյանը և Վաչիկ Բալասանյանը, ով ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եղբայրն է։ Անդրադառնալով իր եղբոր՝ Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ վերջինս Ասկերանի ընտրատարածքում չի աջակցում ոչ մեկին, այդ թվում հարազատ եղբորը, Վաչիկ Բալասանյանն պատասխանեց «Այո՛, դա այդպես է, քանի որ նա Անվտանգության խորհրդի քարտուղար է: Իմ եղբայրը դեմ չի եղել , որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը: Դա իմ սահմանադրական իրավունքն է և ոչ մեկը ոչ դեմ, ոչ էլ կողմ է եղել ինձ»: Մինչդեռ Վիլեն Սաֆարյանն ասել է, որ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն աջակցում է իրեն։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր