17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

20 փետ 2017 21:04

Պուտինը կուսումնասիրի Թրամփի 7 էջանոց «հոգեբանական դոսյեն»

NBC News հեռուստաալիքի տվյալներով` Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար նախապատաստել են իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի «հոգեբանական դոսյեն»: Այսպիսով, նշվում է, որ նախնական հետեւությունների մեջ կա այն, որ «Միացյալ Նահանգների նախագահը հանդիսանում է ռիսկային, սակայն միաժամանակ դյուրահավատ մարդ»: «Շատ լուրջ նախապատրաստական աշխատանք է տեղի ունենում Կրեմլում: Ինչպես նշվում է, արդեն պատրաստ է յոթ էջանոց զեկույց Թրամփի հոգեբանական պատկերի մասին` հիմնված վերջին երկու-երեք ամսվա ընթացքում իր վարքի վերլուծության վրա»,- այս մասին հայտնել է ԱԳ նախարարի նախկին տեղակալ Անդրեյ Ֆեդորովը: Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ «Թրամփի միտք թափանցելու փորձերը ուղղված են նրան, որպեսզի օգնեն Պուտինին իր հետ առաջին հանդիպմանը, որի օրը դեռեւս ճշտված չէ»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր