17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

21 փետ 2017 11:15

Արամայիս Գրիգորյանի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 2–ին Արարատի մարզպետ նշանակված Արամայիս Գրիգորյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից իմանում ենք, որ ներկայի մարզպետ և նախկին Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ունի յոթ միավոր անշարժ գույք՝ երկու բնակարան, մեկ առանձնատուն, մեկ բազմամյա տնկի, մեկ հողամաս, հասարակական և արտադրական նշանակության մեկական շինություն: 
Սրա հետ միասին Գրիգորյանը հայտարարագրել է չորս ավտոմեքենա՝ «LEXUS LS 600 HL», «MITSUBISHI PAJERO IO 2.0», «VAZ 2121» և «ZIL MMZ–45021» մակնիշների: 
Արամային Գրիգորյանի դրամական միջոցները բավական մեծ թիվ են կազմում: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արարատի մարզպետն ունեցել է 961 միլիոն 278 հազար դրամ, 776 հազար ամերիկյան դոլար և 300 հազար ռուսական ռուբլի: Իսկ իր եկամուտներն էլ հունվարի 1–ից մինչև փետրվարի 2–ն ընկած ժամանակատվածում, այսինքն՝ մեկ ամսվա կտրվածքում կազմել են ավելի քան 76 միլիոն դրամ: Գրիգորյանը հայտարարագրել է մոտ 735 հազար դրամ աշխատավարձ, 29 միլիոն 819 հազար դրամ շահաբաժին և 46 միլիոն 133 հազար դրամն էլ նշվել է որպես այլ եկամուտ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր