20:51 - Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր         17:24 - Սուտ հայտարարություններ են արվել, կլինեն իրավական գործընթացներ. Արձագանքում է «Ջերմուկ Գրուպ»-ը      17:03 - Նույն ձեռագիրն է.Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով    

---

21 փետ 2017 17:18

Փետրվարի 22-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ

Փետրվարի 22-ին ժամը 11 00  Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ Արարատ միության և հոգևոր խորհրդի անդամ Մարիամ Պողոսյանը, և «Կէան» հայ ժողովրդական մշակույթի ուսումնա-գործնական կենտրոնի հոգեբան, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանը:
Թեման՝ Բուն Բարեկենդանի տոն, ինչպես է վերականգնվում հայկական մեծ դիմակահանդեսը, ինչպես էին նշում հնում և ինչպես ուրախ նշել այսօր: Ասուլիսի մասնակիցներին սպասվում է բարեկենդանյան ուտեստի հյուրասիրություն:
Փետրվարի 22-ին  ժամը 12 00  Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ Սոնա Հարությունյանը և Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգեբան Գայանե Ղալումյանը: 
Թեման՝ Սթրեսի հաղթահարման նորագույն մոտեցումներ, արտթերապիայի առանձնահատկությունները, արդյոք նկարելու միջոցով կարող ենք հաղթահարել սթրեսը՝ ասուլիսին ներկա լրագրողները կարող են տեղում փորձել:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր