16:55 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

22 փետ 2017 09:50

Ուռճացված ընտրացուցակներով դեպի ընտրություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Հայաստանում արտագաղթի ահռելի ծավալներին՝ ընտրողների թիվը գնալով ավելանում է, ընդ որում, երկրաչափական պրոգրեսիայով: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին` 2008-2017թթ ընթացքում, Հայաստանից ամենատարբեր հաշվարկներով արտագաղթել է մոտ 350-400 հազար մարդ: Միաժամանակ այս տարիների ընթացքում ընտրացուցակներում ՀՀ-ում ընտրողների թիվն ավելացել է 235 հազար 503 հոգով: ԱԺ ընտրություններից առաջ ոստիկանությունը ԿԸՀ է ներկայացրել ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ ընտրացուցակներում ընդգրկված է 2 մլն 564 հազար 334 ՀՀ քաղաքացի: Իսկ ահա ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2016թ. տարեվերջին Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմել է 2 մլն 993 հազար 900 հոգի: Ստացվում է` ՀՀ մշտական բնակչության թվի 85 տոկոսը կազմել են ընտրողները` 18 տարեկանից բարձր անձինք: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ առկա բնակչության թիվն ավելի քիչ է, քան մշտական բնակիչների քանակը, ապա ընտրացուցակների ուռճացվածությունն ավելի ակնհայտ է դառնում: Մեկ ուշագրավ փաստ էլ. 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առկա բնակչության թիվը եղել է 2 մլն 871 հազար 771 մարդ, եւ այս առումով ստացվում է, որ ընտրողների թիվը կազմում է բնակչության 95.9 տոկոսը. փաստ, որն ինքնին նոնսենս է: Փորձագետների գնահատմամբ՝ ընտրողների թիվը պետք է լինի բնակչության թվի մոտ 60-65 տոկոսը` առավելագույնը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր