17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

01 մար 2017 16:59

Երևանում բնակարանների գները 2017թ. հունվարի դրությամբ


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներկայացրել է 2017 թվականի  հունվարին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված  գները` 1 քառ. մ մակերեսի հաշվարկով։
Տվյալները ձևավորվել են Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում։


 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի  հունվարին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քառ. մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել են 0.4%-ով: 

2017 թվականի  հունվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 քառ մ մակերեսի հաշվարկով. 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի  հունվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քառ մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016 թվականի դեկտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ: 

2017 թվականի  հունվարին Երևան քաղաքի վարչական շրջաններում շինության 250.0 քառ մ և տնամերձի 400.0 քառ մ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 քառ մ մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի  հունվարին Երևան քաղաքում անհատական բնակելի տների շինության 1 քառ մ. մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2016 թվականի դեկտեմբերի համեմատ՝ նվազել է 0.2%-ով:

2017 թվականի  հունվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, շինության 200.0 քառ մ և տնամերձի 1000.0 քառ մ. միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 քառ մ մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը). 

 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի  հունվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, անհատական բնակելի տների շինության 1 մ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2016 թվականի դեկտեմբերի համեմատ մնացել է անփոփոխ: 

2017 թվականի  հունվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 975 գրավադրման գործարքը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումների քանակի 9.9 %-ը:
Գրավադրման գործարքն առավելապես իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (49.5 %), անհատական բնակելի տների (21.5 %), հասարակական նշանակության օբյեկտների (13.9 %) և հողերի (6.2 %) նկատմամբ:
2017 թվականի  հունվարին հանրապետությունում գրավադրվել է 1337.13 հա հող, որից 3.24 հա Երևանում: Ընդ որում, գրավադրված հողի 1086.39 հա կամ 81.2 %-ը գյուղատնտեսական նշանակության: Առավել մեծ մակերեսով հող գրավադրվել է Արմավիրի մարզում` 1051.03 հա, որից 1049.78 հա գյուղատնտեսական նշանակության:
2017 թվականի  հունվարին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 66 գործարք:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր