18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

02 մար 2017 10:30

Ադրբեջանի զինուժը կիրառել է «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքներ, ականանետեր ու նռնականետեր. Արցախի ՊԲ

Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:
Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի հարավարեւելյան, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի  հակատանկային, հակատանկային հաստոցավոր, հաստոցավոր ավտոմատ ու ենթափողային նռնականետերից ընդհանուր առմամբ արձակելով 51 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել  մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր