17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

02 մար 2017 15:15

Արման Թաթոյանը՝ Արթուր Սարգսյանին(հաց բերող) քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության մասին

Բժշկական հերթապահություն կա « Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Արթուր Սարգսյանի («Սասնա ծռերին» սնունդ մատակարարողը) առողջական վիճակը արդյունավետ վերահսկելու նպատակով, բայց զուտ հիվանդանոցային պայմանների բավարարության տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի, եթե նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ես տեղյակ եմ, որ նա հրաժարվում է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել, այսօր էլ արդեն մեր աշխատակիցները եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բոլոր հանգամանքները մենք ստուգել ենք, որովհետև առողջության պահպանման հարցն ինձ համար և մեր աշխատակազմի համար առաջնահերթ ուշադրության առարկա է»: Հարցին` Արթուր Սարգսյանի կալանքը հիմնավո՞ր է, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մեր դիրքորոշումները նրա պաշտպանների դիրքորոշման հետ համընկնում են քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հետ կապված: Ինչ վերաբերում է կալանքի հիմքերին, դա գնահատելն օրենքն արգելում է, օրենքն արգելում է նաև դատարանի հետ որևէ նամակագրություն վարելը, դրա համար դրանք ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին, որպեսզի քննարկվեն», -ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ ՀՀ օրենքն ու միջազգային պահանջներն արգելում են կալանքի հիմքերին գնահատական տալը:
Հիշեցնենք,  որ Արթուր Սարգսյանն, ով մեղադրվում է«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, որը շարունակում է մինչ օրս։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր