18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

02 մար 2017 17:30

Գողացել են քառօրյա պատերազմում զոհված զինծառայողի հիշատակին նվիրված հուշաքարը (Ֆոտո)

 

Երեւանում այսօր՝ մարտի 2–ին, գողացել են ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի հիշատակին տեղադրված հուշաքարը։ 

Հուշաքարը կանգնեցվել էր հարեւանների նախաձեռնությամբ, որոնք գումար էին հավաքել ու շենքի բակում հուշաքար տեղադրել։ Հարությունյաններն արդեն ահազանգել են ոստիկանություն։

Նշենք, որ  ապրիլյան պատերազմում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական վիճակի մասին։ Նրանք ապրում են Գաջեգործների փողոցում, վթարային շենքում։ Բնակարանը, որտեղ ապրում  են, ուղղակի ավերակներ են՝ քանդված պատերով, բետոնե հատակով։ Անչափահաս Գրիգորը ստիպված է եղել դպրոցը լքել, որպեսզի կարողանա միայնակ մոր ուսերին ծանրացած բեռը թեթեւացնել։ Բանակ էր զորակոչվել այդ ավերակները տուն դարձնելու երազանքով։ Դեռեւս մանկուց Գրիգորի երազանքը բարեկարգ տանիք ստեղծելն էր, որը ցավոք իրագործվեց իր կյանքի գնով։ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել բնակարան նվիրել ընտանիքին։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր