11:00 - Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ միացում         10:45 - Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին.«Հրապարակ»      10:30 - Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ    

15 հուն 2016 11:34

Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հարավային Օսիայի խորհրդարանականները մտադիր են դիտարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը` վկայակոչելով երկրի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Որոշ պատգամավորներ նշում են, որ ՀՀ-ն իր հերթին պետք է ճանաչի օսերի ցեղասպանությունը, սակայն դա սկզբունքային չէ: Սկզբունքային է այն, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարավօսական հանրության լիիրավ անդամ են, նրանց մեծ մասը կռվել է հանուն մեր պետության անկախության, կրել պատերազմական տարիների դժվարությունը, իսկ նրանցից ոմանք Ցեղասպանությունից փրկված հայերի սերունդներն են»,- նշել են մամուլի ծառայությունից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր