15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել         14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով      14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները    

03 մար 2017 11:38

Հայտնի է՝ ինչու է Արսեն Խոջոյանը սպանել 17–ամյա աղջկան

Տավուշի մարզում անցած տարվա ամռանն անչափահաս աղջկա սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Խոջոյանը 2016թ հունիսի 24-ին ժամը 20։00-ի սահմաններում Բերդ- Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն գյուղի անչափահաս բնակչուհի Աստղիկի պարանոցի եւ որովայնի շրջանում, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից աղջիկը մահացել է:
Արսեն Խոջոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին, իսկ ազատ արձակվել ապրիլի 10-ին: Գերեվարությունից վերադառնալուց հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր