13:25 - Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի         13:05 - Տեսանյութ. Ինչու՞ պիտի կռվենք Սիրիայի համար.Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն իրենց հողի համար      12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել    

03 մար 2017 12:30

Սահմանային լարվածությունը կապված է Ալիևի կնոջ՝ փոխնախագահ նշանակվելու հետ. Շահին Միրզոև

Ադրբեջանը Արցախի հետ սահմանի գծում իրավիճակը սրելով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թալիշական ազգային շարժման ակտիվիստ, «Թալիշ Սադո» ընդդիմադիր թերթի թղթակից Շահին Միրզոևը: 
Նա մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կազմակերպված քննարկմանը: Նշենք նաև, որ Շահին Միրզոևը սահմանային լարվածությունը կապեց Ալիևի տիկնոջ՝ փոխնախագահ նշանակվելու հետ: 
«Բոլորը գիտեն, որ Ալիևը փոխնախագահ նշանակեց իր կնոջը, իսկ ներքին գործերի նախարարն էլ՝ իր որդուն նշանակեց տեղակալ: Այս նշանակումները հասարակության շրջանում լուրջ դժգոհության առիթ դարձան։ Հետևաբար՝ Ալիևի ռեժիմը փորձում է իրավիճակը սահմանում սրել, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի»,- մանրամասնեց Միրզոևը: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում իրեն լավ է զգում ապահով, քանի որ Ադրբեջանում իրեն կարող էին մահապատժի ենթարկել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր