17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

03 մար 2017 14:26

Վերամբարձ կռունկից ցած նետվել սպառնացող տղամարդը տաքսու վարորդ է, անչափահաս երեխաների հայր

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։ Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ինքնասպանության փորձ կատարող տղամարդը տաքսու վարորդ է, անչափահաս երեխաների հայր: Վերջինս, օրավարձով մեքենա է վերցրել, «տաքսու տակ քշել», սակայն մեքենան վթարի է ենթարկվել, իսկ մեքենայի տերը պահանջել է գումարը կամ մեքենան: 

Վերջին 3 օրերին քաղաքացին բացակայել է տանից, փորձել է վարկ վերցնել ու այս միջոցներով վերադարձնել, սակայն բանկերը մերժել են, ինչից հետո դիմել է այս ծայրահեղ քայլին:

Հավելենք, որ դեպքի վայրում է հոգեբանը, ով ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող տղամարդու հետ խոսել է հեռախոսով: Տեղում են նաև շտապօգնության, փրկարար ծառայության մեքենաներ: 

Նշենք, որ դեպքի վայր է եկել նրա կինը, ով հեռախոսով կապ հաստատելով նրա հետ անընդհատ ասում է՝ Մանուկ իջի'ր, Մանուկ իջի'ր, սակայն տղամարդը, ըստ ամենայնի չի համաձայնում, քանի որ կինն, ի պատասխան, ասում է՝ չեն խաբի:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր