Փաշինյանը հատուկ հույսեր էր կապում. փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել. Կոմերսանտ          Հայաստանի ներկա կառավարությունն ուներ բավարար գործիքներ` կանխելու պատերազմը, նրանք ի վիճակի չեն լուրջ խնդիրներ լուծել       Դեկտեմբերի 4-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժիրայր Սեֆիլյանը    

03 մար 2017 15:19

Էվա Խաչատրյանը իրեն ֆոտոշոփով գեղեցկացնելու քննարկումների մասին.ֆոտոներ


Ավելի վաղ ներկայացրել ենք դերասանուհի Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը։ Միացյալ Նահանգներում արված ֆոտոշարքը դերասանուհու բնորոշել էր որպես վայրի և սեքսուալ։ Այսօր համացանցում է հայտնվել լուսանկարներից մեկի «հում»՝ առանց ֆոտոշոփի տարբերակը, որը մեծ քննարկման առիթ է դարձել։
Tert.am Life–ը կապ է հաստատել դերասանուհու հետ և զրուցել այս մասին։

«Նորմալ երևույթ է, որ պրոֆեսիոնալ ֆոտոշարք անելուց հետո պիտի աշխատեն ֆոտոների վրա։ Սա ինդիվիդուալ է ու յուրաքանչյուր լուսանկարիչ իր աշխատելու ոճն ունի։ Ի սկզբանե շատ ֆոտոշոփ չի արվել։ Փորձել ենք մաքսիմալ իրական լուսանկարներ ստանալ»,– ասաց Էվան։

 

Քննարկումներ են ծավալվել, որ դերասանուհին ֆոտոշոփի օգնությամբ ավելի է գեղեցկացրել իր մարմինը։ Ի պատասխան խոսակցությունների՝ Էվանասաց. «Ես երբեք գեր չեմ եղել։ Իմ մարմինն էլ միշտ ինձ դուր է եկել։ Փոփոխությունների կարիք չեմ զգում»։ 

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր