18:00 - «Որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ». Հայկ Ալումյան         17:27 - Այս որոշումը սպասելի էր.'Հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում      17:10 - Սեդրակ Քոչարյանի մեքենան շրջափակել էին    

03 մար 2017 16:00

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) ղեկավարությունը երկօրյա հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ու Կոնգրեսի անդամների հետ`նպատակ ունենալով բարձրաձայնել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող կարևոր հարցերի մասին:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ղեկավարել է պատվիրակությունը, որի քննարկման թեմաների շրջանակում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումից բացի ներառված են եղել Արցախի Հանրապետության անվտանգությանը, Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հետաքրքրական է, որ ամերիկյան իշխանությունների հետ հանդիպումներից յուրաքանչյուրի ժամանակ ANCA-ի ղեկավարները հիշեցրել են ապրիլի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք պրեմիերայի մասին, որի ժամանակ ցուցադրվելու է Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր