Իրանը թույլ չի տա ահաբեկիչների մուտքը.բախումների Կովկաս տեղափոխումը ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը          Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում, դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել       Թուրքիայի նպատակը Լեռնային Ղարաբաղի վերանվաճումը հեշտացնելն է․նա բորբոքում է կրակը Հայաստանի եվ Ադրբեջանի միջեւ    

03 մար 2017 20:00

Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են Արցախի և Հայաստանի ԱԻ կառույցների կապերի խորացման հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայություն տնօրեն Մուշեղ Ղազարյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ Նախագահը նախ շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակավելու կապակցությամբ՝  նրան մաղթելով հաջողություններ աշխատանքում:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր