17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

03 մար 2017 20:40

Կառավարությունում քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ մարտի 3-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ մարտի 3-ին տեղի ունեցած ԿԲ խորհրդի նիստում պաշտոնապես գրանցվել են «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային հիմնադրամի կանոնները: Նա մանրամասներ է ներկայացրել ֆոնդի գործունեության պայմանների և  մեխանիզմների վերաբերյալ:
Վարչապետին զեկուցվել է նաև ծրագրով նախատեսվող ենթակառուցվածքների զարգացման նախագծի մշակման և շինարարական աշխատանքների ժամկետների վերաբերյալ: Այս համատեքստում քննարկվել են տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցեր:
Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը հիմնադրամում ներդրումների ներգրավման շուրջ, սեղմ ժամկետում ավարտին հասցնել և ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման նախագիծը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր