17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

03 մար 2017 21:00

Եթե չես ուզում լինել աղքատ. դադարիր անել այս 10 բաները

EnterTrain-ը ներկայացնում է 10 սովորություն, որոնք խանգարում են հարուստի պես մտածել:
Ազատվիր սրանցից, և արդյունքը երկար սպասեցնել չի տա:
1. Աղքատը միշտ մեղավորներ է փնտրում
Աղքատ մարդու ֆինանսական վիճակի համար միշտ մեղավոր են նրա ծնողները, կողակիցը, պետությունը, շրջապատը, ով ասես՝ միայն թե ոչ ինքը: Նա բոլորովին ի վիճակի չէ ընդունել, որ դրա պատասխանատվությունը բացառապես իր ուսերին է:
2. Խղճահարություն իր հանդեպ
Աղքատը միշտ կգտնի իրեն խղճալու պատճառ՝ ոչ ճիշտ երկրում է ծնվել, վատ ժամանակներում է ապրում, բավականաչափ կրթված չէ, իդեալական մարմին չունի, մագնիսական փոթորիկներ՝ ինչ ասես:
3. Լացուկոծ և բողոք կյանքից
Այնպես ես ուզում ինչ-որ մեկին պամել, թե դու որքան խեղճ ու դժբախտ ես, և սփոփանք ստանալ: Հարուստի մտածողությամբ մարդը ցանկացած անհաջողություն ընկալում է որպես ժամանակավոր դժվարություն և ոչ մի բանից չի բողոքում:
4. Չսիրած գործով զբաղվել
Որպեսզի գործը հաջողություն բերի, այն պետք է սիրելի լինի: Այլապես մարդը կարող է անիծել իր աշխատանքը, ղեկավարությանը և գործընկերներին, բայց միևնույն է, ամեն երկուշաբթի կգնա այդ անիծյալ գրասենյակ և տարեցտարի կանցկացնի ուրբաթին սպասելով:
5. Ժամանակ ձգել
Մինչև վերջ ժամանակ ձգել: Նրա կյանքի նշանաբանը կարող է լինել «Յոթ չափիր, մեկ կտրիր», բայց գործը ոչ միշտ կարող է հասնել կտրելուն:
6. Անվճար ուսում
Գործնականում յուրաքանչյուր հաջողակ մարդ կասի, որ լավագույն ներդրումը քո մեջ արած ներդրումն է: Աղքատ մարդը սովոր է, որ ամեն ինչ կարելի է անվճար ստանալ, նույնիսկ ուսումը: Բայց ինչ-որ իսկապես պետքական և օգտակար բան սովորելու համար մեր ժամանակներում միշտ պետք է լինում վճարել:
7. Փողերի անիմաստ ծախսում
Եթե մարդը ֆինանսական ռազմավարություն չունի, նա փող կվաստակի և անմիջապես կծախսի այն: Այս դեպքում արդեն կաևոր չէ՝ նա որքան է վաստակում: Եթե մարդը չի կարողանում գրագետ վարվել իր միջոցների հետ և դրանք ներդնել կապիտալի ստեղծման համար, նա չունևոր կմնա:
8. Ժամանակի իզուր ծախս
Նախորդ կետի պես, աղքատ մարդը հաճախ հարցնում է. «Ինչպես՞ ժամանակ սպանել»: Եվ դա նրա ամենամեծ սխալն է: Ժամանակից թանկ ոչինչ չկա, հարուստները դա հաստատ գիտեն:
9. Մտածել ՝ ինչ կասեն ուրիշները
Յուրաքանչյուր հաջողակ մարդ յուրահատուկ է: Նա ստեղծում է հաջողության իր սեփական ռազմավարությունը, ինչի համար էլ նրան գնահատում են մյուսները:
Ուստի կարող ես հաշվի չառնել մեր բոլոր խորհուրդները և գնալ քո յուրահատուկ ճանապարհով:
Իսկ աղքատը, ընդհակառակը՝ կրկնօրինակում է ուրիշներին:
Նա շատ ժամանակ է ծախսում հաջողակ մարդու նմանվելու և շրջապատողների կարծիքները լսելու վրա: Բայց հարուստի համար միևնույն է՝ իր մասին ինչ են մտածում ուրիշները:
10. Ուրիշի կյանքով ապրել
Աղքատների ամենալուրջ սխալներից մեկը ուրիշի կանքն իր համար պրոյեկտելն է: Հաջողության ռազմավարությունները, իհարկե, հրաշալի են, բայց պետք է անես միայն այն, ինչն իսկապես քեզ հարմար ես համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր