15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել         14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով      14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները    

06 մար 2017 12:15

Եթե ուզեմ Գերմանիա գնալ՝ կգնամ, եթե դռնից ներս չթողնեք` աշխարհը ոտքի կհանեմ. Էրդողանը՝ Գերմանիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկացած ժամանակ կարող է գնալ Գերմանիա, իսկ եթե նրան չթողնեն մտնել երկիր` ոտքի կհանի ամբողջ աշխարհը, գրում է թուրքական diken.com.tr կայքը: «Եթե ուզեմ` կգնամ: Եթե դռնից ներս չթողնեք ինձ` աշխարհը ոտքի կհանեմ», - հայտարարել է Էրդողանը: Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` գերմանական լրատվամիջոցները պահանջում են թույլ չտալ Էրդողանի մուտքը երկիր:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Ավելի ուշ Գերմանիայի իշխանությունների կողմից այդ երկիր այցելած Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի՝ թուրքական համայնքի հետ հանդիպման ու ելույթի չեղարկումը վրդովվեցրել էր Թուրքիայի իշխանություններին, ինչից հետո Էրդողանը Գերմանիայի այս քայլը նացիստական էր որակել: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր