17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

06 մար 2017 13:30

Հանրաքվեից հետո կաշխատենք մահապատժի մասին օրենքի ընդունման ուղղությամբ. էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո իշխանությունները կսկսեն աշխատել մահապատժի մասին օրենքի ընդունման ուղղությամբ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 
«Հենց այդ օրենքը դուրս գա խորհրդարանից, այդ նույն պահին ես այն կհաստատեմ։ Այս հարցում ինձ չի հետաքրքրում, թե ինչ կասի Ջորջը, ինչ կասի Հանսը, ինչ կասի Կատերինան: Ես նայելու եմ, թե ինչ կասի Մեհմեդը, Ահմեդը, ինչ կասի Այշեն, ֆաթման», - հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայում մահապատիժն օրինական կիրառություն ուներ մինչև 2004 թվականը, սակայն գործնականում այն չի կիրառվել 1984-ից ի վեր:
Մահապատիժը վերականգնելու մասին խոսակցություններն ու առաջարկները երկրում սկսեցին ի հայտ գալ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, որի ժամանակ ավելի քան 300 մարդ էր զոհվել, հազարավորները` վիրավորվել:
Սակայն պատժի այս տեսակի վերականգնումը հակասական մոտեցումներ է առաջացնում երկրում, քանի որ այն նախևառաջ կարող է խոչընդոտ լինել Եվրամիության անդամ դառնալուն, ինչին Թուրքիան այդքան ձգտում է:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր