19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

06 մար 2017 14:45

Գերմանիայի արդարադատության նախարարը խայտառակություն է որակել Էրդողանի ելույթը

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը խայտառակություն է որակել «նացիզմի» մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը: 
Հիշեցնենք, որ Էրդողանը, ի պատասխան Գերմանիայում Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ: «Նա հիմա փորձում է սրել իրավիճակը: Սադրանքների չենթարկվելու համար պետք է շատ զգույշ լինենք», - ասել է Մաասը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Էրդողանը քննադատել էր Գերմանիայում Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի մասնակցությամբ ելույթների չեղարկումը տեղի իշխանությունների կողմից և հայտարարել, որ նրանց գործողությունները հակասում են ժողովրդավարական նորմերին:
«Ես կարծում էի, թե նացիզմն ավարտվել է Գերմանիայում, պարզվում է` այն շարունակվում է: Հիմա նմանատիպ մի որոշում էլ Նիդեռլանդներից եկավ: Ախ, խեղճեր, ախ: Սրանք իրենց իսկ կամքով չեն կատարում բոլոր այս գործողությունները», - ասել էր Էրդողանը:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր