ՀՀ-ում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ          Քաղցկեղային ուռուցքներին հաջողվում է թաքնվել քիմիաթերապիայից եւ վերապրել       Ջո Բայդենը իր վարչակազմի տարածքային հաղորդակցումների բաժնի պետ է նշանակել Հայկ Խաչինազարյանին    

15 հուն 2016 15:06

Ավարտվել է 5 և 9-ամյա երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու քր. գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի 15-ամյա բնակիչը, օգտվելով 5-ամյա և 9-ամյա երեխաների՝ տարիքով պայմանավորված՝ կամարտահայտության և գործողությունների նշանակությունն ընկալելու ունակությունից զրկված լինելու հանգամանքից, 2015 թ. նոյեմբեր ամսին նրանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ 14 տարին չլրացած անձի նկատմամբ)՝ 2 դրվագով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր