22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

07 մար 2017 12:00

Հրազդանի կիրճում դանակահարված երիտասարդներից մեկի վիճակը ծանր է. վիրավորներից երկուսը եղբայրներ են

Հրազդանի կիրճում մարտի 6-ի երեկոյան դանակահարված երեք երիտասարդներից երկուսի վիճակը բավարար է, մեկինը՝ ծանր: 21-ամյա «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամաբ հիվանդանոց տեղափոխված Հ.  Հայրապետյանի վիճակը ծանր է, նրան վիրահատել են, իսկ Վ. Հայրապետյանի եւ Գ. Իսրայելյանի վիճակը՝ բավարար:
22-ամյա Վ. Հայրապետյանը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի եւ վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իսկ  21-ամյա Գ. Իսպիրյանը՝  «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Վ. Հայրապետյանն ու Հ. Հայրապետյանը հարազատ եղբայներ են:
Ավելի վաղ տեղեկացրել էenq, որ Հրազդանի կիրճից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 3 դանակահարված երիտասարդ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր