17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

07 մար 2017 14:27

5 աններելի սխալ, որ անում են աղջիկները դիմահարդարվելիս

 

Խորը ու թափանցող հայացքը հաջողության գրավականն է։ Այսպիսի հայացք ունենալու համար դիմահարդարման բազմաթիվ մեթոդներ կան, սակայն քչերը գիտեն, թե ինչ սխալներից պետք է խուսափել նման արդյունքի հասնելու համար։ Interesnoznat-ը գրում է, որ պետք է պարզապես հիշել այս 5 կանոնները և խուսափել նման սխալներից։ 

1.      Սկզբում պետք է անել աչքերի դիմահարդարումը, հետո մնացածը։ Շատ աղջիկներ սկսում են տոնային կրեմից, իսկ վերջում անցնում են աչքերին, ինչի հետևանքով ամբողջ դիմահարադարումը փչանում է։ Այս պատճառով էլ դա պետք է սկսել հենց աչքերից։

2.      Հաճախ աղջիկները չարաշահում են եզրագծումը։ Իհարկե, եզրագծված աչքերը շատ գեղեցիկ են նայվում, սակայն եթե եզրերը շատ հաստ լինեն, ապա աչքը վիզուալ կերպով երկու անգամ կփոքրանա։ Այնպես որ,  ուշադիր եղեք։

3.      Իջնող կոպերը թաքցնելու համար օգտագործեք պրայմեր, որը կթաքցնի այս խնդիրը։ Բեյոնսեի ու շատ ուրիշ աստղերի դիմահարդարները խորհուրդ են տալիս այնպիսի կոսմետիկա ընտրել, որը յուղեր չի պարունակում, դա հնարավորություն կտա ավելի երկար պահպանել արդյունքը։

4.      Չմոռանաք տուշի մասին։ Դա ամենալավ տարբերակն է թարթիչներին հավելյալ ծավալ հաղորդելու համար։ Նույնիսկ, եթե կարծում եք, որ բավականին երկար թարթիչներ ունեք, այս դեպքում ևս պետք չէ խուսափել տուշ օգտագործելուց։

5.      Երբեք մի պառկեք քնելու, եթե չեք մաքրել կոսմետիկան։ Նշանակություն չունի, թե որ ժամին ու ինչ վիճակով եք տուն գնացել, պետք է միշտ մաքրել դիմահարդարումը։ Այսպես ավելի ուշ կնճիռներ կունենաք, իսկ մաշկն ավելի լավ վիճակում կլինի։

 
 
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր