17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

07 մար 2017 19:00

Եթե մենք թույլ տվեցինք, որ այս իշխանությունները վերարտադրվեն,ապա, հաջորդ 5 տարիների ընթացքում երկիրը հասցնելու են անտանելի վիճակի.Վ.Օսկանյան

Ստեղծված բարոյահոգեբանական դժվար իրավիճակից մենք կարող ենք դուրս գալ միայն արդարության շնորհիվ, մենք ունենք բոլոր հնարավորությունները երկրում փոփոխություններ իրականացնելու: Այս մասին Իջևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները:
Դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ բացի ռազմական անվտանգությունից իրենց համար շատ կարևոր է տնտեսական անվտանգություն ապահովումը, դեմոգրաֆիական վիճակի բարելավումը, բարոյահոգեբանական ստեղծված վիճակի վերացումը:
«Մեր երկրի ներսում տեղի ունեցող պրոցեսների բարոյահոգեբանական մթնոլորտը մեզ համար ամենակարևորն է: Այսօր Հայաստանից քաղաքացիները արտագաղթում են ոչ թե սոցիալ-տնտեսական իրավիճակից, այլ բարոյահոգեբանական վիճակից ելնելով: Սոցիալ-տնտեսական ածանցյալն է այն ամենի, ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ անարդարություն, մոնոպոլ վիճակներ քաղաքական դաշտում, տնտեսության մեջ, դատարանների ենթակայություն իշխանություններին: Այս ամենը մեզ ամեն օր հուսահատեցնում է»,- ասաց նա:
Ըստ Մարտիրոսյանի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ունի բոլոր հնարավորությունները երկրում փոփոխություններ իրականացնելու և դրա համար անհրաժեշտ է համախմբում ու հաղթանակ՝ գործունեությունը սկսելու համար:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ դաշինքի մեջ փորձառու և պետական համակարգում բավականին մեծ ներդրումներ ունեցող անձնավորություններ են:
«Այսօր, այս դժվար ժամանակահատվածում հերոս է մեր ժողովուրդը: Մեր գործունեության հիմքում ընկած է լինելու մեր ժողովուրդը և յուրաքանչյուր անհատականություն: Մենք համապատասխան պայմաններ են ստեղծելու յուրաքանչյուր անհատի զարգացման համար: Նրան ազատ արարելու, աշխատելու հնարավորություն ենք ընձեռելու: Մեր ղեկավարության ժամանակ ազատության բոլոր ուղղությունները ամենաբարձր մակարդակի վրա են դրված լինելու»,- նշեց Օհանյանը:
Նրա խոսքով՝ երկիրը միայն արդարության շնորհիվ հնարավոր կլինի դուրս բերել ստեղծված իրավիճակից, քանի որ Հայաստանը չունի զարգացման մեծ հնարավորություններ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համար Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ իշխանափոխությունը անխուսափելի է, քանի որ վերջին 9 տարիների ընթացքում իշխանությունները որևէ արդյունք չեն տվել:
«Իշխանափոխության հրամայական այժմեական է դարձել, կարող եմ ասել՝ սա ժողովրդի պահանջն է: Եթե մենք թույլ տվեցինք, որ այս իշխանությունները վերարտադրվեն, վստահեցնում եմ ձեզ, հաջորդ 5 տարիների ընթացքում երկիրը հասցնելու են անտանելի վիճակի: Մենք չենք կարող դա թույլ տալ»,- հայտարարեց Օսկանյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր