21:47 - «Նորք ինֆեկցիոն»-ում 78-ամյա կին է մահացել, նա ՀՀ քաղաքացի չէ         20:50 - ԵՄ-ն Հայաստանին 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու նպատակով      20:10 - Վիտալի Բալասանյանը երկրորդ փուլում չի պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին    

15 հուն 2016 15:32

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 2.58 դրամով

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով՝ 48.78 դրամից կազմելով 46.2 դրամ: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Սակայն մինչ այդ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային քննարկում է նախատեսված սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ, որը տեղի կունենա այսօր: Աշխատանքային քննարկումից հետո, ամփոփելով արդյունքները,  հարցը կներկայացվի հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա հունիսի 24-ին: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր