13:01 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում         12:53 - Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին      12:34 - Ռուսական Առաջին ալիք.«Եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում    

08 մար 2017 15:40

Ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ինչի են մարտի 8-ին շնորհավորում կանանց, պետք է մեզ շնորհավորել. Լեւոն Զուրաբյան

Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ- Էրեբունի ընտրական տարածքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ներկայանում է կանանց ռեկորդային քանակով՝ 13 թեկնածուից 7-ը կանայք են։ Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կին թեկնածուների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
«Ես Ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ինչի են մարտի 8-ին շնորհավորում կանանց, պետք է մեզ շնորհավորել, որ վայելում ենք այդ երջանկությունը, սերը, որի միակ աղբյուրը հենց դուք եք՝ կանայք, մայրերն ու դուստրերը։
Մենք հպարտ ենք, որ մեր կին թեկնածուները այսքան ջերմ ու գեղեցիկ են, մենք ներկայանում ենք ընտրողին, իսկապես, շատ լավ թիմով։ Կանանց դերը մեր առաջադեմ աշխարհում աճում է ամեն վայրկյան։ Պետք է ասեմ, որ Կոնգրեսը Կենտրոն-Նորք Մարաշ-Էրեբունի ընտրական տարածքում Հայ ազգային կոնգրեսի 13 թեկնածուներից 7-ը կանայք են, ինչը ռեկորդ է։ Այստեղ վերջապես հասել ենք գենդերային հաղթանակի կանաց նկատմամբ»,-ասել է պատգամավորը։ Զուրաբյանը մաղթել է, որ Հայաստանում կինը ստանձնի այն իրական դեր՝ ինչն այսօր արդեն կա առաջադեմ աշխարհում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր