19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

08 մար 2017 16:04

Թուրքիան չպետք է ժամանակակից Գերմանիան համեմատի նացիստական հանրապետության հետ.Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո հայտնել է, որ Թուրքիան չպետք է ժամանակակից Գերմանիան համեմատի նացիստական հանրապետության` Երրորդ Ռայխի հետ:
Reuters.-ի հաղորդմամբ` նախարարները նաև ընդգծել են ջերմ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտությունը:
«Մեր միջև կարող են ցանկացած տարաձայնություններ ու հակասություններ լինել, սակայն բանակցություններին այլընտրանք չկա, եթե մենք ցանկանում ենք քայլ առ քայլ վերադառնալ նորմալ ընկերական փոխհարաբերություններին», -ասել է Գաբրիելը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Էրդողանը Գերմանիայում թուրքական հանրահավաքների արգելքը համեմատել է նացիստների գործողությունների հետ:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր