19:30 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         19:00 - Մոմավառություն հանուն համերաշխ ընտրապայքարի. Տեսանյութ      18:14 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ    

08 մար 2017 16:59

Մոուրինյուն՝ Մխիթարյանի «Ռոստովի» դեմ խաղում դաշտ դուրս գալու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է մնացել «Օլիմպ-2» մարզադաշտի խոտածածկից, որտեղ մարտի 9-ին տեղի կունենա Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռոստովի» հետ: Պորտուգալացի մասնագետը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում նաև խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ դաշտ դուրս գալու հավանականության մասին.
«Դժվարանում եմ հավատալ, որ մենք վաղը պետք է խաղանք այս դաշտում: Եթե, իհարկե, սա կարելի է դաշտ անվանել: Չգիտեմ՝ ինչ կազմով և ինչպես պետք է վաղը խաղանք: Չգիտեմ՝ արդյոք Մխիթարյանը կխաղա՞, թե՞՝ ոչ:
 Ես կարծում էի՝ մենք կխաղանք ավելի համապատասխան պայմաններում: Նման իրավիճակ եղավ նաև Չինաստանում, և մենք հրաժարվեցինք խաղալ: Բայց, երևում է, վաղը մենք ստիպված կլինենք խաղադաշտ դուրս գալ և խաղալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Чемпионат. com»-ը:
Հաղորդվում էր նաև, որ կողմերը համաձայնության են եկել նախախաղային մարզում չանցկացնել «Օլիմպ-2»-ի գլխավոր դաշտում՝ խոտածածկը չվնասելու համար:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր