16:03 - Մենք չենք դանդաղում, զգույշ ենք. գալու է այդ օրը, միանգամից մաքրել հնարավոր չէ         15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ      15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան    

08 մար 2017 17:35

Թուրքիային ժողովրդավարության ու մարդու իրավունքների դասեր չփորձեք տալ. Չավուշօղլուն՝ Գերմանիային

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Համբուրգում Թուրքիայի հյուպատոսության շենքում իր դժգոհությունն է հայտնել գերմանական իշխանությունների կողմից իրեն դահլիճ չտրամադրելու համար։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե ինքը պարզապես ցանկացել է Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպել եւ բարեկամ երկիր Գերմանիայի դեմ որեւէ քաղաքական հայտարարությամբ հանդես գալու ցանկություն չի ունեցել։ Չավուշօղլուն շեշտել է, թե գերմանական իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են թուրքական համայնքի հետ հանդիպման համար իրեն դահլիճ տրամադրել։
«Երբ այդ դահլիճները տարբեր միջոցառումների համար տրամադրում էին, խնդիր չկար, սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի դեպքում այնտեղ խնդիրներ առաջացան։ Թող Գերմանիան չփորձի Թուրքիային ժողովրդավարության ու մարդու իրավունքների դասեր տալ»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նշենք, որ Գերմանիայի իշխանությունները չեղարկել են Թուրքիայի Արդարադատության ու ԱԳ նախարարի հանդիպումները թուրքական համայնքի հետ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր