«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

09 մար 2017 18:04

Դրանք այնպիսի հարցեր են, որ չարժե Հրանտի ուղեղը ծանրաբեռնել. Լուիզա Ներսիսյան

 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, ինչն էլ Life.panorama.am-ի հետ նոր զրույցի պատճառ է դարձել: Դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն գայթակղիչ ֆոտոշարքի, այլեւ կնոջ սեքսուալության ու գռեհկության սահմանի մասին: «Նոր ֆոտոշարքը դիմահարդար եւ ոճաբան Լիլիթ Խուրշուդյան նախագիծն էր, որին բացի ինձնից մասնակցել են նաեւ Լուիզա Ղամբարյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Էվելինա Շահինյանը եւ այլք: Հետաքրքիր ֆոտոշարք էր, որտեղ Լիլիթը զբաղվել էր մեր վարսահարդարմամբ ու դիմահարդարմամբ»,- նշեց դերասանուհին:  Լուիզա Ներսիսյանը հաճախ է սեքսուալ ու գայթակղիչ ֆոտոշարքեր ներկայացնում, հարցին, թե դերասանուհու համար ինչպե՞ս է սահմանազատվում սեքսուալությունը գռեհկությունից, պատասխանեց. «Կարծում եմ, այդ սահմանը ներքին ու արտաքին ներդաշնակությունն է: Եթե ներքուստ կինը սահմանը չի անցնում, սեքսուալությունը չի վերածվում գռեհկության: Յուրաքանչյուր կին իր մեջ պետք է հասկանա այդ սահմանը, դրա համար հատուկ կանոնակարգված բաղադրատոմս չկա: Եթե կինը առաջինն իր մեջ չափի զգացում է ունենում, ապա դիտողի համար եւս բաց հագուստը չափավոր է ընկալվում: Ես կարողացել եմ ներքուստ սահմանս տեսնել ու չանցնել այն, երբեք իմ արտաքինս ու ներքինս կռիվ չեն տալիս իրար հետ, ես նպատակային մարդ եմ, բայց երբեք չեմ մոռանում, որ կին եմ ծնված ու նաեւ մայր եմ»: Հետաքրքրվելով, թե իր կերպարներն ընտրելիս խորհրդակցո՞ւմ է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի հետ, Լուիզա Ներսիսյանը ժպիտով նկատեց. «Դրանք այնպիսի հարցեր են, որ չարժե Հրանտի ուղեղը ծանրաբեռնել: Եթե այդպես լիներ, կնշանակեր, որ ես անուժ ու անկարող մեկն եմ ու ամեն հարցը պետք է քննարկեմ նրա հետ: Միաժամանակ, սա չի նշանակում, որ անտեսում եմ նրան, ես պարզապես նման փոքրիկ, կանացի հարցերով նրան չեմ ծանրաբեռնում: Կարծում եմ՝ իր կողքին լինելով արդեն պետք է արժանացած լինեմ նրա վստահությանը: Եթե նա շարունակում է ինձ հետ ապրել, նշանակում է այդ ամենը կարողանում եմ ճիշտ դասակարգել, իսկ հենց սկսի ձանձրանալ ինձնից, կխորհրդակցեմ նրա հետ ու կփորձեմ հասկանալ, թե որտեղ եմ թերանում եւ ինչպես պետք է եւս մեկ անգամ նրան զարմացնեմ»:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր