11:36 - ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում․ ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային և Պեկինին         11:15 - Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք. կա 13 մահ, որից 5-ը` այլ հիվանդությունից      10:56 - Տեսանյութ.Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված 40 մլն դոլարի անպիտան զենքի գործով ԱԱԾ-ում քրգործ է հարուցված    

15 հուն 2016 17:16

Պոլսո Պատրիարքարանը մեկնաբանում է Արամ Աթեշյանի քայլը

Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձր. Տ. Արամ Արքեպս. Աթէշեան, 15 Յունիս 2016, Չորեքշաբթի կը մեկնի Ռուսաստան։ Սրբազան Հայրը, սոյն այցելութենէն յետոյ պիտի երթայ Հայաստան, մասնակցելու համար Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի նիստերուն, ինչպէս նաեւ Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ՝ Ն.Ս. Ֆրանսիսկոս Սրբազան Պապի Հայաստան այցելութեան առթիւ կազմակերպուած հանդիսութեանց։ Այս մասին իմանում ենք Պոլսո Պատրիարքարանի պաշտոնական կայքէջից։
Մեկ այլ հրապարակմամբ Պատրիարքարանն անդրադարձել է Էրդողանին հղված նամակին.
Վերջերս, Գերմանիոյ Խորհրդարանի կայացուցած որոշումին կապակցութեամբ Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձր.Տ. Արամ Արքեպս. Աթէշեանի կողմէ Հանրապետութեան Նախագահ Վսեմաշուք Րէճէպ Թայյիպ էրտօղանի յղուած նամակին պատճառով յառաջացած էին հակազդեցութիւններ։ Աթոռոյս Պատկառելի Կրօնական Ժողովը քննարկելով սոյն հակազդեցութիւնները, հանդէս եկած էր զեկոյցով մը որուն մէջ կը շեշտուէր թէ. «Թուրքիոյ Հայոց Պատրիարքական Աթոռը, իր պատմութեանը ընթացքին ջանացած է բարեացակամ եւ երկխօսական յարաբերութիւններ մշակել երկրի ղեկավարութեանց հետ , նաեւ առաւելագոյն ջանքը ցուցաբերած է, չանտեսելով երկրի հանրային կարծիքի զգայնութիւնները այն նիւթերու մասին, որոնք կը հետաքրքրեն երկրի համայն հանրութիւնը»։
Պատրիարքական Աթոռի սոյն կեցուածքը արձագանգած է ի պահանջել հարկին տրուած պաշտօնական յայտարարութիւններու միջոցով։
Ավելին՝ այստեղ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր