17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

09 մար 2017 20:45

Հինգ նշան, որ նա դադարել է սիրել

 

1. Սեր եւ հաճելի խոսքեր՝ միայն տոների առիթով: Եթե ձեր ամուսինը նվերներ չի մատուցում տոների կամ կարեւոր իրադարձությունների առիթով, եւ նույնիսկ չի հիշում դրանց մասին, նշանակում է՝ կորցրել է հետաքրքրությունը: Իսկ եթե նա նվերներ է մատուցում եւ հաճելի խոսքեր ասում, բայց միայն հատուկ առիթներով... Հնարավոր է՝ դա արդեն սովորություն է դարձել, եւ նա չի էլ մտածում, որ հարկավոր է ավելին անել: Կամ դադարել է սիրել եւ պարզապես ավանդույթներն է պահպանում:

2. Տրամադրության անհասկանալի վայրիվերումներ: Այսօր նա բարկանում է, բղավում ձեզ վրա, հայտարարում, որ չի ուզում ձեզ տեսնել, իսկ հաջորդ օրը գրկում է եւ մերձեցում ցանկանում: Արդյո՞ք սա նշանակում է, որ նրա նախորդ բառերն անկեղծ չէին: Եթե նա հոգեկան խանգարում չունի, նման պահվածքը պետք է ձեզ անհանգստացնի ու զգացմունքների հարցում կասկածի տեղիք տա:

3. Դուք միշտ մեղավոր եք: Երբ փորձում եք խոսել, նա ասում է, որ խնդիր եք փնտրում այնտեղ, որտեղ այն չկա: Երբ դժգոհում եք նրա ուշադրության պակասից, ասում է, որ դուք եք մեղավոր: Սովորաբար դա նշանակում է, որ նա հեռանալու առիթ է փնտրում:

4. Դուք նրան դուր չեք գալիս: Նա գովեստի խոսքեր չի ասում ձեզ, կարող է նույնիսկ քննադատել ձեզ, ձեր հագուստը, տեսքն ու բնավորոթյունը: Նրան ոչինչ դուր չի գալիս, դուք ամեն ինչ սխալ եք անում: Եվ նա մշտապես ձեզ հիշեցնում է ձեր սխալների մասին:

5. Նա ոչինչ չի անում հանուն ձեր հարաբերությունների: Չի կատարում ձեր խնդրանքները, կարող է նույնիսկ անտեսել ձեզ: Միայն դուք եք անընդհատ զոհողություններ անուն հանուն ձեր հարաբերությունների: Դուք հոգնել եք, իսկ նրա համար միեւնույն է: Պարզապես նա այլեւս չի սիրում: Երբ մենք սիրում ենք ինչ-որ մեկին, մեզ համար ծանր է տեսնել նրա սխալները: Մենք կարող ենք ծուղակն ընկնել ու մշտապես արդարացնել մարդուն՝ չցանկանալով ընդունել ճշմարտությունը: Բայց հարկավոր է սովորել ընդունել դրանք, հոգ տանել ձեր մասին եւ մտածել, թե ինչպես են ձեզ վերաբերվում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր