17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

10 մար 2017 16:30

Զախարովան՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին

Ռուսաստանը կշարունակի միջնորդական առաքելությունը՝ ուղղված արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում հակամարտությունը կարգավորել մոտեցումների հիման վրա, որոնք շարադրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում. դրանց համաձայն հակամարտությունը ուժային լուծում չունի:
«Եռյակի հետ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում կշարունակվեն նաև Ռուսաստանի ինքնուրույն ջանքերը՝ հաշվի առնելով սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչը թույլ է տալիս կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի վերաաբերյալ»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով արցախյան հակամարտության կարգավորման հարցում ռուսական ձեռքբերումների մասին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի անմիջական աջակցությամբ 1994թ. Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը մինչ օրս ընկած է հրադադարի հիմքում:
«Հենց Ռուսաստանն է զգալի դերակատարում ունեցել անցած տարվա ապրիլի սկզբին ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Մոսկվա հրավիրելով Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հրամանատարներին»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր