«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

10 մար 2017 18:00

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջին ատյանի դատարանի դատավորներ է նշանակել։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի ԱԽ-3-Ե-4, ԱԽ-3-Ե-5, ԱԽ-3-Ե-6 և ԱԽ-3-Ե-7 որոշումներով ներկայացված եզրակացությունները՝ որոշում եմ.
1. Վաչե Մարգարյանին նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Գեղամ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
3. Սուսաննա Գզոգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
4. Լենդրուշ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր