16:22 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին         16:14 - Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ մեզ համար հնարավորինս անհասկանալի լինեն.Նման դատախազը պետք է մեկուսացվի վարույթից      16:10 - Այն, ինչ արել է ժողովուրդը՝ դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը    

11 մար 2017 10:42

«ՀԺ». էդ ո՞ւմ փողերով է ինքը հարստացել. գյուղապետը հակադարձում է Գագիկ Ծառուկյանին

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը հակադարձում է «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ամեն ինչում գյուղապետերն են մեղավոր:

Պարոն Հակոբյան, այսօր ներկա եք եղե՞լ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքին:

Այո, այո, այո:

Ո՞նց է անցել:

Շատ վատ:

Շատ վա՞տ:

Այո: Ինքն ի՞նչ իրավունք ունի գյուղապետերի հասցեին խոսում է: Ինքը թող գնա իր հասցեին խոսի: Իր ի՞նչ գործն է գյուղապետերի հասցեին է կպնում:

Նա կոնկրետ խնդրում է մեղադրում համայնքի ղեկավարներին:

Ես էլ այնտեղ ասեցի՝ եթե ինքը գյուղապետերին է կպնում, գյուղապետերն ի՞նչ մեղավոր են այս հարցով, գյուղապետերի ձեռն ի՞նչ կա որ գյուղապետերին տվել են, համայնքին ժողովրդին չեն արել: Ասի՝ հետո ինքը իշխանատեր լիներ, ինքն այս ժողովրդին կնայե՞ր, էդ ու՞մ փողերով է ինքը հարստացել:

Իսկ իրեն ասեցի՞ք այդ մասին:

Ես բացահայտ ասեցի, սաղ չթողեցին ես ելույթ ունենայի, բայց ասեցի, ժողովուրդը տեսավ ինչ է կատարվում:

Փաստորեն, ցանկություն ունեիք նույն հարթակից ելույթ ունենալու:

Հա, ուղղակի չթողեցին, իմ հարազատները չթողեին, ասին թողեք ռադ եղնի, էրթա: Ընդհանրապես, ով գալիս է, ես մարդավարի ընդունում եմ, մեր ժողովուրդն են, չէ՞: Հո մեր ազգի մեջ պառակտում չենք մտցնելու: Էս ընտրությունների խաթր դրել են մարդկանց թշնամություն են անում: Ով գալիս է՝ ընդդիմադիր են, դիմադիր, թե Հանրապետական, սաղն էլ մեր ժողովուրդն են, մեր հարազատներն են: Ես ազգի նվիրյալ մարդ եմ, չի կարելի մարդկանց կպնել: Եթե էսօր գյուղապետը մեղավոր է, դու եկել ես գյուղապետի հասցեին բան ես ասում, ինչի՞ էս ասում, եթե դու կարաս, գյուղապետերին օգնի: Ինքը եկել է, թող մի հատ հարց լուծի գյուղի համար: Միայն իրենք գալիս են ընտրությունից ընտրություն:

Դուք դաշնակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու եք: Զբաղված չե՞ք քարոզչությամբ:

Ես քարոզչությամբ զբաղվում եմ, բայց իրենց նման չեմ գնում ժողովրդին ասում էսի վատ մարդ ա, էնի լավ մարդա, սենց ա, նենց ա: Ժողովուրդը նայում են, ում կտան ձայն նրան էլ կտան:

Գագիկ Ծառուկյանի ելույթի միտքը հետեւյալն էր...

- Լսի, ցավդ տանեմ, ինքը կարա ինչ ձեւի ելույթ ուզենա ունենա, բայց մարդկանց չի կարելի կպնել: Իրենք ստեղ գալիս են 5 տարին մեկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր