17:07 - Տեսանյութ. Ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները         16:31 - Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը      16:25 - ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել    

11 մար 2017 11:21

Ողբերգական վթար Կոտայքում. Opel-ը 120 մետր գլորվել է եւ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր (ֆոտո)

 

Կոտայքի մարզում, մարտի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել.ժամը 21:30-ի սահմաններում Opel մակնիշի 32 ՏՍ 962 համարանիշի ավտոմեքենան Աբովյան –Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Աբովյան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլխիվայր շրջվել եւ մոտ 120 մ առաջ ընթանալով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 մարդ տեղում մահացել է, իսկ 1-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորի ինքնությունը:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր