17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

13 մար 2017 16:20

Նաիրա Զոհրաբյանը կասկածում է Կարեն Կարեպտյանի բարձր վարկանիշին

«Ծառուկյան» դաշինքն ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցում է  մեծամասնություն վերցնելու ակնկալիքով և եթե բռնաճնշումներ չլինեն, ապա  կձևավորվի «Ծառուկյան» դաշինքի կառավարություն: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի  եթերում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ այսօր, տեսնելով  «Ծառուկյան» դաշինքի նկատմամբ հանրային վստահությունը,  ես  վստահաբար կարող եմ ասել՝ եթե մեր երկրում տեղի ունենա ազատ և արդար ընտրություն, չբաժանեն կաշառք, ապա  բացարձակ մեծամասնություն կկազմենք  և մենք ձևավորենք  «Ծառուկյան» դաշինքի կառավարություն: Ինչ վերաբերում է  ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելուն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Ծառուկյան դաշինքը» գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմի»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս խոսքով՝ հենց ՀՀԿ-ն է  պատասխանատու  երկիրն անվտանգությունն արդեն ծայրագույն աստիճանի հասցնելու մեջ: Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ եթե կոալիցիա կազմելու լինեին, ավելի վաղ կանեին, այլ ոչ 2017-ին: Բայց տեսնելով, որ քաղաքական որոշումների կայացմանն իրենք անմասն են մնացել, չցանկանալով  «մասսովկայի» դեր  ունենալ, դեռ մի բան էլ դրա համար պատասխանատվություն կրել, եկել են ներկայիս դիրքորոշմանը: Հարցին, թե «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի» կողմից Կարեն Կարապետյանի վարկանիշը գնահատվել էր լավագույնը, իսկ Ծառուկյանի գլխավորած դաշինքը՝ առաջատարը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ ասելով.«Չեմ  պատրաստվում քննարկել վարչապետի ռեյտինգը , քանի որ առանձնապես շատ մեծ հավատ չունեմ…  Մենք շատ լավ հասկանում ենք սոցիոլոգիան,  այն, իհարկե, ճշգրիտ գիտություն է, բայց եթե դրանով  զբաղվում են պրոֆեսիոնալները»: Նաիրա Զոհրաբյանը, որպես ամփոփում նշեց, որ  իր համար սոցիոլոգիական տվյալներն արժանահավատ կլինեին, եթե դրանով չզբաղվեին մարդիկ, որոնք այլասերել են սոցիոլոգիան, որոնք գտնվում են իշխանության գրպանում, իսկ այդ գիտությունը դարձրել են գրպանային սոցիոլոգիա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր