16:54 - Մի՞թե Փաշինյանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապես գտել է խաղաղ կարգավորման բանաձևը         16:47 - Բողոքի ակցիայի մասնակիցները դագաղի մեջ խոզ են դրել և տարել Գերագույն ռադայի շենքի մոտ      16:22 - Լավրովն ասում է` թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում    

14 մար 2017 11:30

Զոհված ազատամարտիկի կինը 2 վայրից 20 տարի թոշակ է ստացել. նրան մեղադրանք է առաջադրվել

Զոհված ազատամարտիկ Կնյազ Համբարձումյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել եւ Շուշիից, եւ Սիսիանից 20 տարի շարունակ թոշակ ստանալու համար:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վալյա Հ.-ն 1994թ. Շուշիի զինկոմիսարիատում հաշվառվել է որպես զոհվածի այրի և օրենքով սահմանված կարգի համաձայն նույն թվականի ապրիլից մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը ստացել թոշակ:
Վալյա Հ.-ն 1994 թվականին տեղափոխվել և բնակվել է Սիսիան քաղաքում: Թաքցնելով Շուշի զինկոմիսարիատից թոշակ ստանալու վերոնշված փաստը՝ 1997 թվականին Սիսիանի զինկոմիսարիատ է ներկայացրել իր և Կնյազ Համբարձումյանի ամուսնության վկայականը, սահմանված ձևի տեղեկանքը, որոնց հիման վրա նույն թվականի օգոստոսին նույնպես հաշվառվել է որպես զոհվածի այրի, նրան նշանակվել է ամսական 40 հազար 800 ՀՀ դրամ թոշակ: Կինը մինչև 2017թ. հունվարը շարունակաբար ստացել է թոշակ և պարգևավճար՝ պետությանը պատճառելով ավելի քան 11 մլն դրամի նյութական վնաս:
Զոհված ազատամարտիկի կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:







Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր