17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

14 մար 2017 15:00

Կանաչ թեյը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները. գիտնականներ

Բրիտանացի գիտնականները կանաչ թեյի մեջ հայտնաբերել են մի նյութ՝ էպիգալոկատեխինի գալատ, որը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները:
Էպիգալոկատեխինի գալատն ամենահզոր հակաօքսիդանտներից մեկն է, որը մեծ քանակությամբ պարունակվում է թեյի մեջ: Գիտնականներն այս նյութն օգտագործել են գիտափորձերը ժամանակ, որոնք ցույց են տվել, որ այն արդյունավետ կերպով պայքարում է մելանոմայի (մաշկի քաղցկեղ,որն առաջանում է խալերի և պիգմենտային հետքերի հատվածում) և մաշկի տափակ բջջային քաղցկեղի դեմ, որոնք մաշկի քաղցկեղի երկու ամենատարածված տեսակներից են:
Ուսումնասիրության ժամանակ գիտնականներն այդ նյութը քսել են անմիջականորեն ուռուցքի վրա և նկատել, որ ժամանակի ընթացքում դրա չափերը փոքրացել են 60%-ով, իսկ որոշ դեպքերում ուռուցքն առհասարակ անհետացել է:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր